Երգիչ Արտաշ Ասատրյանն ինստագրամյան իր էջում պարզաբանել է մամուլում տարածվող տեղեկություններն իր առողջական վիճակի մասին: Օրեր շարունակ մամուլում պտտվել են տեղեկություններ, որ Արտաշ Ասատրյանը վատառողջ է և դրանով պայմանավորված ունի քաշի փոփոխություն:
«Ուզում եմ պարզաբանել, որ առողջ եմ, Փառք Աստծո և իմ ցանկությամբ եմ նիհարել և շարունակելու եմ նիհարել, որ կարողնամ սիրուն ու թեթև աշխատանքներ իրականացնել՝ ծավալելով գործունեությունս: Ուզում եմ կյանքս երկարացնել, որ կարողանամ ծառայել և ուրախացնել ձեզ»,- նշել է Արտաշ Ասատրյանը: