«Կարծում եմ՝ ավելի շատ Էմիլին է նման». Սոնա Ռուբենյանը՝ առաջնեկի մասին

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ: Գրում է Tert.am Life-ը։

Հետևորդների մի շարք հարցեր կապված են երգչուհու առաջնեկի՝ Մարիի հետ, և նրանք խնդրել են դստեր հետ լուսանկարներ հրապարակել: Երգչուհին հրապարակել է փոքրիկի հետ լուսանկար, բայց թաքցրել դեմքը՝ ասելով, որ փոքրիկը լավ է:

Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ու՞մ է նման փոքրիկը:

«Երկուսիս, բայց կարծում եմ՝ փոքրիկն Էմիլին ավելի շատ է նման»,- պատասխանել է նա: