Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Քրիստինա Հովհաննիսյանին։ Քրիստինան դրական պատասխան է տվել։
Առաջարկության գեղեցիկ տեսանյութը տեղ է գտել Գևորգի Ինստագրամի էջում։ «She said yes»,- հոլովակը կարճ մեկնաբանել է երգիչը։
Նշենք, որ զույգն այս շրջանում միասին նկարահանվում է «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։