Ոճաբանը նշել է տարվա ամենակարևոր գույնը

Սեզոնի ամենակարեւոր գույներից մեկը Telegram-ի իր ալիքում նշել է ռուս հայտնի ոճաբան Ալեքսանդր Ռոգովը։

«Պատահական չէ, որ Ռիհաննան Super Bowl-ում հանդես եկավ կարմիրով. նա հենց թեմայի մեջ է, քանի որ կարմիրը սեզոնի ամենակարևոր գույներից մեկն է»,- ասաել է ոճաբաը:

Ռոգովը խոստովանել է, որ համակարգված կերպով կարմիր գույնի իրեր է հագնում և շատ է սիրում այս գույնը։ Նա իր հետևորդներին հորդորել է հետևել օրինակին և նույնպես հագնվել կարմիր: Նա հրապարակմանը կցել է մի շարք նկարներ նորաձևության ցուցադրություններից, որտեղ մոդելները կարմիր հագած են։

Եթե անհաևմար է անմիջապես ամբողջովին կարմիր հագնվելը, ապա ոճաբանը խորհուրդ է տվել պատկերը նոսրացնել մոխրագույնով, բեժով կամ ջինսե գույնով:

Փետրվարի 13-ին բարբադոսցի երգչուհի Ռիհաննան Super Bowl մրցույթում (ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության եզրափակիչ խաղ) հանդես եկավ կարմիր կոստյումով և ցույց տվեց կլորացած փորը։ Ավելի ուշ երգչուհու ներկայացուցիչը հաստատել է, որ կատարողը հղի է իր երկրորդ երեխայով։

Ավելի վաղ Ռոգովը նշել էր գարուն-ամառ սեզոնի հիմնական նորաձեւության միտումները։ Նրա խոսքով, զգեստների մեջ հատկապես արդիական կդառնան մետաքսը, ժանյակը, թափանցիկությունն ու ներքնազգեստի տարրերը։