Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ինքն ու կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, դուստր են ունեցել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել փետրվարի 19-ին։
«Երբ կանգնած էի հիվանդասենյակի մոտակայքում գտնվող միջանցքում, ծափահարությունների ու «ուռաների» ձայներ լսեցի։ Լիզան ծննդաբերում էր, իսկ ես սպասումից լարվել ու քրտնել էի։ Մեզ մոտ ամեն բան լավ է։ Աղջիկս մազերով է ծնվել, սևուկ է, մի փոքր էլ՝ դժգոհ, իսկ դա նշանակում է, որ հաստատ ինձ է քաշել»,- կատակել է ռեժիսորը։