Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, նա դարձավ 31 տարեկան։ Խորհրդանշական օրվա առթիվ դերասանուհին սոցցանցերի իր էջերում գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել, որն արվել է Եգիպտոսում։
«Փետրվարի 23…
Այդ օրը ծնվեց մի աղջիկ… Եվ ինչպես բոլոր նորածինները, նա էլ չգիտեր, թե ինչ կյանք է իրեն սպասում առջևում…
Ինչ դասեր և փորձություններ, ինչ վերելքներ և հիասթափություններ, ինչ ճանապարհներ և խոչընդոտներ…
Այդպես անցան օրեր, օրերը դարձան ամիսներ, ամիսները՝ տարիներ, տասնամյակներ…
Մի բան սակայն միշտ մնում էր անփոփոխ… Աղջկան կյանքի տարբեր փուլերում շրջապատում էին լավ մարդիկ, հարազատներ, իսկապես սիրող և գնահատող, հոգատար մարդիկ…
Այդ աղջիկը ես եմ, և ես այդ մարդկանց երախտապարտ եմ անկեղծ սեր և ուժ պարգևելու համար…
Երախտապարտ եմ ինձ, հպարտ եմ ինձնով… քանզի այնքան բանի միջով եմ անցել, որ երբևիցե միգուցե այդ մասին չբարձրաձայնեմ…
Այսօր ես կանգնած եմ այստեղ և գիտեմ, որ ապագան նույնպես լի է փորձություններով… և ավելի քան երբևէ՝ ես լի եմ վճռականությամբ և դրական էներգիայով… Ես հավատում եմ ինձ և հավատում եմ, որ գեղեցիկ է ուժը և ուժի մեջ է գեղեցկությունը…
Շնորհավո՜ր ծնունդդ, ուժեղ Մարդ…»,- գրել է դերասանուհին։