Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել Մարտի 8-ի կապակցությամբ։
«Շնորհավոր ձեր տոնը, սիրելիներս։ Շնորհավոր մեր օրը, իմ նուրբ, համարձակ, խոցելի, բայց շատ ուժեղ աղջիկներ։ Ցանկանում եմ բոլորին առողջություն և կանացի երջանկություն մաղթել։ Այսօր ես ցանկանում եմ, որ ձեր բոլոր երազանքներն իրականանան։
Հ․ գ. Ինձ թվո՞ւմ է, թե կակաչներն աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներից են: Ի՞նչ ծաղիկներ եք սիրում»,- լուսանկարներին կից գրել է Գոհարը։