Ինչո՞ւ թագավորական ընտանիքը չի մասնակցել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի դստեր մկրտությանը

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կրկին հայտնվել են արևմտյան մամուլի առաջին էջերում։ Բանն այն է, որ զույգն իր դստերը՝ Լիլիբեթին մկրտել է Կալիֆորնիայում։ Լուրը հայտնել է զույգի ընկերը։ Նա պատմել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին արարողություն են կազմակերպել մտերիմների համար, որին հրավիրված են եղել հարազատներն ու ընկերները։ Հյուրերի թվում էին Չարլզ III-ը, Կամիլա Փարքեր-Բոուլզը, Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը։ Սակայն թագավորական ընտանիքի անդամները բաց են թողել հանդիսավոր միջոցառումը։

Ոմանք կարող են ենթադրել, որ հարազատները հրաժարվել են մասնակցությունից, քանի որ մինչ այժմ վիրավորված են Հարրիից և Մեգանից, բայց դա այդպես չէ։ Այսօր թագավորական պալատը սոցցանցում հրապարակել է բրիտանական ընտանիքի միջոցառումների ժամանակացույցը։ Ինչպես պարզվել է, նրանք մեծ ծավալի աշխատանքի պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելել Կալիֆոռնիա։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Հարրին հրապարակեց իր հուշերը։ Նրանք կարծես ընդմիշտ փչացրել են նրա հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ։ Գրքում Սասեքսի դուքսը պատմել է իր կյանքի ինտիմ մանրամասների, ապօրինի նյութերի հանդեպ հոբբիների, արքայազն Ուիլյամի հետ վեճերի և զինվորական ծառայության մասին։