Երգչուհի Շերն ու նրա բոյֆրենդը՝ պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսը, որպես զույգ առաջին անգամ պաշտոնական երևացել են հանրության առջև և չեն թաքցրել իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։ Այս մասին պատմող նկարները հրապարակում են Global Look Press-ը և Reuters գործակալությունը։
76-ամյա Շերը և 37-ամյա Ալեքսանդր Էդվարդսը ներկա են եղել Versace FW’23/24 ցուցադրությանը, որը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի՝ մարտի 9-ին, Արևմտյան Հոլիվուդի Pacific Design Center-ում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Երգչուհու հագին եղել է մանուշակագույն հագուստ։ Նա կրել է կաշվե բաճկոն, կիպ տաբատ և բարձրակրունկ կոշիկներ։ Իր հերթին նրա ընկերը հայտնվել է սև բաճկոնով՝ ոսկե կոճակներով, պոլո շապիկով և տաբատով։
Նրանք գրկախառնված կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար, ձեռքերը բռնել ու համբուրվել:
Անցյալ տարվա նոյեմբերին Շերը հաստատեց սիրավեպը պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից 40 տարով փոքր է։