Անցյալ տարվա գարնանը Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը երկրորդ անգամ ծնող դարձան՝ նրանք որդի ունեցան։ Ճիշտ է, նախկին զույգը երկար ժամանակ չէր կարողանում որոշել երեխայի անունը։ Մեկ տարի անց նրանք վերջիվերջո կարողացան ընտրել անուն։
Քայլին և Թրևիսը հայց են ներկայացրել՝ իրենց մեկ տարեկան երեխայի անունը օրինական կերպով փոխելու համար՝ Վուլֆ Ժաք Վեբստերից դառնալով Էյր Վեբստեր, հայտնում է TMZ-ը: Փաստաթղթերում ասվում է, որ նրանք «ափսոսում են Վուլֆ Ժաք Վեբստեր անվան սկզբնական ընտրության համար», և որ Էյր անունը «ավելի հարմար է» իրենց երեխայի համար:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ Քայլի Ջեների և Թրևիս Սքոթի բաժանման մասին։ Ավելին, սա նրանց առաջին բաժանումը չէ։ Զույգը բաժանվել է դեռ 2019 թվականին՝ իրենց առաջին դստեր՝ Սթորմիի լույս աշխարհ գալուց հետո, ով ծնվեց 2018 թվականի գարնանը։ Սակայն, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց վերականգնել հարաբերությունները։ Ի դեպ, այն ժամանակ լուրեր էին տարածվել, որ ռեփերը անընդհատ դավաճանում է ռեալիթի շոուի աստղին։