Դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի Look & Face հաղորդաշարին, որտեղ բազմաթիվ այլ թեմաների հետ մեկտեղ խոսել է նաև իր անձնական կյանքի մասին՝ հետաքրքիր բացահայտումներ անելով։
Եվան արդեն տևական ժամանակ է՝ ամուսնացած է, ինչի մասին խոսել է առաջին անգամ․ «Այո, իմ կյանքում հայտնվել է այն մեկը, ում հետ կյանքս կապել եմ, ամուսնացել եմ։ Արդեն մեկ տարի կլինի, որ ամուսնացած ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք։ Շատ դժվարությամբ եմ կարողացել գաղտնի պահել։ Չեմ սիրում, որ իմ անձնական կյանքը լինում է հանրության քննարկման առարկա, իմ կողակիցն էլ չի սիրում, որ ինքն ուշադրության կենտրոնում է հայտնվում»։
Պատմելով ամուսնու մասին՝ Եվան նշել է․ «Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ չեմ եղել։ Իմ սիրելին արդեն երկար տարիներ է՝ ապրում է ԱՄՆ-ում, ինքն ինձ համար է եկել Հայաստան։ Պետք է իր հետ տեղափոխվեմ այնտեղ, որովհետև իր աշխատանքը, իր ընտանիքն այնտեղ է։ Մասնագիտությամբ իրվաբան է։ Մեր տարիքային տարբերությունը 5 տարի է։ Արդեն դիմել ենք դեսպանատուն, երբ գան պատասխանները, արդեն կմեկնենք։
Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների շրջապատում։ Սկզբում ընկերական հարաբերություններ են եղել, հետո նա մեկնեց Նահանգներ և մեր շփումը տեղափոխվեց վիրտուալ տիրույթ։ Շփվելուց հետո հասկացա, որ նա այն մարդն է, ում հետ ուզում եմ կյանքս կապել»։
Ավելին՝ տեսանյութում․