Վրաստանի հայազգի պատվիրակ Իրու Խեչանովին թողարկել է «Եվրատեսիլ 2023»-ում իր երգը

Վրացահայ երգչուհի Իրու Խեչանովին «Եվրատեսիլ 2023»-ին Վրաստանը ներկայացնելու է «Echo» երգով։ Տեսահոլովակն արդեն հասանելի է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում և գերազանցել է 200.000 դիտումները: 

Երգչուհին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ուղեգիր էր ստացել վրացական «Ձայնը» նախագծում հաղթելուց հետո։

Հիշեցնենք, որ  2011 թ-ին հայազգի երգչուհին Candy խմբի կազմում ներկայացրել է Վրաստանը Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում։ Խումբը Candy Music երգով դարձել էր այդ տարվա մրցույթի հաղթողը։ Երգչուհին, «Մանկական Եվրատեսիլ»-ի տարբեր տարիների հաղթողների հետ միասին ելույթ է ունեցել նաեւ անցած տարի Երեւանում կայացած մրցույթին։