Երգիչ Էրիկ Կարապետյանը լսարանի դատին է հանձնել իր նոր վիզուալ ալբոմը, որը կոչվում է «Հանուն քեզ»։ Երգիչն ալբոմն անվանվել է համանուն երգի հիման վրա, որը երգիչն առաջին անգամ կատարել էր իր հարսանիքի օրը, իսկ երգի այդ հատվածը հաշված օրերի ընթացքում տարածվել էր համացանցում:
Ալբոմում ներառված է հինգ երգ՝ «Իմ լուսին», «Երկուսով», «Քամին տանի», «Միլիոն ու 1» և «Հանուն քեզ» երգերը: «Իմ լուսին» երգի երաժշտության հեղինակն է Հայկոն, իսկ մյուս երգերը հեղինակել են Էրիկը, Ավետ Բարսեղյանը, Գրիգոր Կոկչյանը:
Նախագծի շրջանակում երգիչը համագործակցել է ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ, իսկ տեսահոլովակները ներկայացված են նույն ոճով, բայց տարբեր լուծումներով: