Ռոզա Լինի Snap երգը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ թվային հարթակներում և ռադիոկայաններում: Snap-ը պլատինե կարգավիճակ է ստացել 11 երկրում։ Գրում է Tert.am Life-ը:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլից հետո երգը մեծ տարածում գտավ Տիկտոկ սոցիալական հարթակում, այնուհետև Spotify-ում։
Ռոզա Լինը Եվրատեսիլ 2022-ի Հայաստանի ներկայացուցիչն է։ Աղջիկը Թուրինի բեմում ելույթ է ունեցել Snap երգով։ Գլխավոր մրցանակը վերցնել չհաջողվեց, բայց նրա երգը մինչ այժմ թրենդ է և վիրուսային մի շարք սոցիալական հարթակներում: