Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել Never Be Mine երգի հիման վրա։ Երգչուհու նոր աշխատանքը թողարկվել է Columbia Records-ի ներքո, որի հետ Ռոզա Լինն այս շրջանում աշխատում է։
Լիրիկական աշխատանքի պրոդյուսերը Փիթեր Ուիլյամսն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հանա Բոնը։ Այս անգամ էլ Ռոզան երգում է կորցրած սիրո մասին, որն այլևս իրենը չի լինի։ «Չգիտեմ՝ էլ ինչ անել, ես գրում եմ այս երգը քեզ մոռանալու համար»,-ասվում է երգի մեջ։