Ջորջինա Ռոդրիգեսն ասել է, որ սիրով է զբաղվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ հասարակական վայրում

Այն բանից հետո, երբ Ջորջինա Ռոդրիգեսը սկսեց հանդիպել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, նա ձեռք բերեց երկրպագուների հսկայական բանակ: Instagram սոցիալական ցանցում նրան հետևում է ավելի քան 47 միլիոն մարդ։ Բացի այդ, նա ունի իր սեփական ռեալիթի շոուն, որը կոչվում է I am Georgina, որում նա անկեղծորեն խոսում է իր կյանքի մասին։

Երկրորդ եթերաշրջանի դրվագներից մեկում Ջորջինան խոստովանել է, որ ինքն ու Ռոնալդուն սեքսով են զբաղվել հասարակական վայրում։ Ջորջինան այդ մասին պարզապես բերանից թռցրել է։ Նա սկզբում պատմում է, թե ինչպես էր փորձում սպա սրահում չթրջել իր ձեռքերի նոր դաջվածքները։

«Ես լողափում չլողացի, բայց տուն վերադառնալուց հետո Կրիշն ինձ առաջարկեց սպա գնալ: Ես շատ էի նյարդայնանում, որ ձեռքերս անընդհատ վեր պետք է պարզ էի՝ նոր դաջվածքները չթրջելու համար։ Հոգնել էի ձեռքերս այդպես պահելուց »։

Դա պատմելու ընթացքում Ջորջինայի ընկերը կատակել է՝ թե Ռոդրիգեսը կարող էր ֆուտբոլիստի հետ սիրով զբաղվել տանը, այլ ոչ թե սպա-սրահում։

Ջորջինան պատասխանել է՝ «Ոչ, մենք դա արեցինք այնտեղ»:

Հասկանալով, թե բերանից ինչ է թռցրել, Ռոդրիգեսն ամաչում է և լռում։