Բեթմեն ֆիլմի նոր աստղ Ռոբերտ Պատինսոնին և մոդել, դերասանուհի և երգչուհի Սուկի Ուոթերհաուսին միասին նկատել են պապարացիները Նյու Յորքում ժամադրության ժամանակ։
36-ամյա Պատինսոնը զբոսանքի համար ընտրել է մուգ մոխրագույն բաճկոն, 31-ամյա Ուոթերհաուսն ընտրել է երկար մուգ բաճկոն, մանուշակագույն հուդի և թափանցիկ տաբատ։
Ռոբերտ Պատինսոնը և Սուկի Ուոթերհաուսը հանդիպում են 2018 թվականից։ Վերջերս նրանց հարաբերությունները նոր մակարդակի են անցել՝ նրանք սկսել են միասին ապրել և նոր տուն են գնել Բևերլի Հիլսում։ Տունն ունի երեք ննջասենյակ և երեք լոգասենյակ։
Ավելի վաղ Ուոթերհաուսը հարցազրույցներից մեկում խոստովանել էր՝ «զարմացած է, որ երջանիկ է ինչ-որ մեկի հետ գրեթե հինգ տարի տևող հարաբերություններում»: Նախկինում նա թեժ սիրավեպ ուներ Բրեդլի Կուպերի հետ. նրանք միասին են եղել երկու տարի։ Կուպերի հետ բաժանվելը նրա համար դժվար էր, բաժանումից հետո Ուոթերհաուսը ընկճվել էր։
Այժմ Ո վերջինս ակտիվորեն զբաղվում է երաժշտական կարիերայով. նրա դեբյուտային ալբոմը թողարկվել է անցյալ տարվա ապրիլին։