Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:
Նշենք, որ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ից սկսած գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:
Դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։