Ինչպես ամռանն ընդառաջ արագ կարգի բերել կազմվածքն ու մարզավիճակը․ խորհուրդներ մասնագետից

Ֆիթնեսի մարզիչ Ռուսլան Ակիմովը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամառանն ընդառաջ կարճ ժամանակահատվածում կարգի բերել կազմվածքն ու մարզավիճակը։ Նրա խոսքերն է մեջբերում «Подмосковье сегодня»-ն։

Առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տվել մարզվել շաբաթական երեք անգամ, ճիշտ սնվել և ամեն օր զբոսնել։ Սակայն նա նաև ընդգծել է, որ պետք չէ ամեն ինչ միանգամից անել. «Առաջին շաբաթվա ընթացքում աշխատեք ավելի շատ առողջ սնունդ ուտել, քայլել ու կատարել մեկ պարզ մարզում»։

Ակիմովը նաև հավելել է, որ վնասակար համարվող մթերքից կարելի է միանգամից չհրաժարվել, այլ աստիճանաբար նվազեցնել դրա քանակությունը։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել չմտածել, որ մարզումները կարող են անցկացվել միայն մարզասրահում, քանի որ առաջին երկու-երեք շաբաթվա ընթացքում տանը մարզվելը նույնպես շատ արդյունավետ կլինի։

«Եթե, այնուամենայնիվ, գնացել եք մարզասրահ, ապա լավագույն արդյունքին հասնելու համար մի քանի մարզում անցկացրեք մարզչի հետ»,- հավելել է նա:

Աղբյուր՝ Tert.am