Քիմ Քարդաշյանի հիմնադրած Skims ներքնազգեստի ապրանքանիշը սոցիալական ցանցերում ներկայացրել է լողազգեստների նոր հավաքածուն։
Ռեալիթի հեռուստաաստղը ներկայացրել է 8 գույներով լողազգեստների 17 օրինակ։ Նախատեսված է, որ շուկայում այն կհայտնվի ապրիլի 10-ին։
Գովազդային արշավում նկարահանվել է հենց ինքը՝ Քիմ Քարդաշյանը։ Skims-ի 42-ամյա հիմնադիրը կեցվածք է ընդունել տարբեր մոդելների լողազգեստներով՝ կապույտ, ինչպես նաև վարդագույնի մի քանի երանգներով։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում ռետրո ոճի կադրեր էր հրապարակել։ Ռեալիթի հեռուստաաստղը կեցվածք էր ընդունել սեփական Skims ապրանքանիշի լողազգեստներով լողափի և սպորտային մեքենաների ֆոնին։