Հունվարին Հոլիվուդում հայտնվեց նոր զույգ. Փիթ Դևիդսոնը սկսեց հանդիպել Չեյզ Սվի Ուանդերսի հետ, ում կատակերգուն հանդիպել է «Մարմիններ, մարմիններ, մարմիններ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Պապարացիները մեկ անգամ չէ, որ նրանց միասին լուսանկարել են։ Համացանցում աստղային զույգի նոր լուսանկար է հրապարակվել։
Հաղորդավարուհի Մարթա Ստյուարտը Ինստագրայմ սոցցանցում խոսել է Փիթի և Չեյզի հետ հանդիպման մասին: «Նրանք քայլում էին և նայում էին մեր գեղեցիկ Բեդֆորդ քաղաքին: Ես նրանց ցույց տվեցի ագարակը և ձմեռանոցը, որտեղ Զատկի նապաստակները պատրաստվում էին կիրակի օրվան»,- գրել է նա իր բլոգում։ «Շատ քաղցր զույգ», – ավելացրել է հեղինակը:
Հիշեցնենք, որ Փիթի և Չեյզի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին տարեսկզբին, իսկ հունվարի վերջին ակնհայտ դարձավ, որ զույգը հանդիպում է։ Պապարացիները նրանց լուսանկարել են միասին՝ ձեռք բռնած։ Ի դեպ, մինչ Չեյզի հետ հանդիպելը կատակերգու դերասանը հարաբերությունների մեջ է եղել Էմիլի Ռատակովսկու հետ։