Բյութի-բլոգերը դեռ վերականգնվում է կրծքի փոքրացման վիրահատությունից հետո։ Մեկ ամսից ավելի է անցել, ինչ Գոհար Ավետիսյանը հերթական անգամ վիրաբույժի դանակի տակ է հայտնվել. 24 կիլոգրամ նիհարելուց հետո դիմահարդարը երազել է, որ իր կազմվածքը ներդաշնակ տեսք ունենա։ Բայց չի կարելի ասել, որ հիմա նա իրեն երջանիկ է զգում։ Գոհարը սկզբում դժվարությամբ էր ապաքինվում անզգայացումից, հետո նկատել է, որ մի կրծքի կարը չի լավանում։ Այս մասին նա արդեն ասել է բաժանորդներին, բայց կարծես թե այժմ իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից։
«Դուք երբևէ ունեցել եք ձեր կյանքում մի շրջան, երբ կցանկանայիք, որ կարողանայիք ժամանակը հետ տալ:- նշել է Գոհարը,- Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս, գնում եմ անցյալ, որտեղ ամեն ինչ թողնում եմ այնպես, ինչպես կա: Եթե իմանայի, թե ինչ է ինձ սպասում, երբեք չէի համարձակվի դա անել»։
Դիմահարդարը կարծում է, որ նախկին պլաստիկ վիրահատություններից բարդություններ են առաջացել՝ կապված այն բանի հետ, որ ինքը խիստ դիետա է պահում, բայց, ավաղ, ամեն ինչ իր մարմնի հետ է կապված։ Այս անգամ վերքը կրկնակի դանդաղ է լավանում, ինչը զգալիորեն ազդում է Գոհարի ինքնազգացողության վրա։