Անցյալ տարի Met Gala Costume Institute-ի ամենաքննարկվող իրադարձությունը Քիմ Քարդաշյանի կարմիր գորգին հայտնվելն էր՝ իր այն ժամանակվա բոյֆրենդ Փիթ Դևիդսոնի ուղեկցությամբ։ Եթե 2022 թվականին հեռուստաաստղը վերստեղծել էր Մերիլին Մոնրոյի լեգենդար կերպարը՝ կրելով նրա «մերկ» զգեստը, ապա այս անգամ նա նախընտրել է Schiaparelli բացահայտ հանդերձանքը՝ զարդարված կրծքավանդակի և կոնքերի վրա բազմաթիվ ուլունքավոր շղթաներով։ Կերպարը լրացնում էր ծալքավոր թիկնոցը: Այս անգամ աստղը միայնակ է կեցվածք ընդունել լուսանկարիչների համար։
Քենդալ Ջեններն ընտրել է XXL Marc Jacobs-ի բոդի՝ օձիքով և երկարավուն թևերով, իսկ նրա քույրը՝ Քայլին, ընտրել է Jean Paul Gaultier Haute Couture-ի կարմիր զգեստն ու համապատասխան թիկնոց-վերարկուն: