Մեսսին Coldplay-ի համերգին ներկա լինելու պատճառով բաց է թողել ֆուտբոլային կարևոր մրցանակաբաշխություն

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացողների մրցանակաբաշխությունը՝ նախընտրելով գնալ Բարսելոնայում կայացած Coldplay-ի համերգին։ Այս մասին հայտնում է RMC Sport հրատարակությունը։

Մեսսին համերգին ներկա է եղել կատալոնական ակումբի նախկին գործընկեր Սեսկ Ֆաբրեգասի հետ։ Տրիբունաները արգենտինացուն ողջունել են բուռն ծափահարություններով։

Կիրակի երեկոյան կայացել է Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացողների պարգևատրման արարողությունը, Մեսսին հայտնվել է լիգայի խորհրդանշական հավաքականում։