Ինսայդերը բացատրել է՝ ինչու Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հարաբերությունները չի կարելի լուրջ անվանել

Արևմտյան տաբլոիդներն այժմ ուշադիր հետևում են Քայլի Ջեններին և Թիմոթի Շալամեին: Ըստ լուրերի՝ աստղերը սկսել են հանդիպել։ Այս տեղեկատվության հայտնվելուց բավական ժամանակ է անցել, սակայն դերասանն ու մոդելը երբեք միասին չեն հայտնվել հանրության մեջ։ Պապարացիները միայն նկատում են նրանց մեքենաները:

Այնուամենայնիվ, աստղային սիրավեպի մասին խոսակցությունները շարունակվում են: Վերջերս ինսայդերներից մեկը կիսվել է, թե ինչ է կատարվում Թիմոթիի և Քայլիի միջև։ Ըստ տեղեկատուի՝ աստղերը պարզապես ժամանակ են անցկացնում միմյանց հետ։ «Քայլին սիրում է հանդիպել Թիմոթիի հետ, բայց այժմ նրա հիմնական խնդիրը երեխաների համար լավ մայր լինելն է»,- ասել է անանուն աղբյուրը՝ հավելելով, որ նրանց հարաբերությունները «անլուրջ» են թվում:

Ավելի վաղ մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Քայլիի նախկին ընկերը՝ Թրևիս Սքոթը, մտածում է նրա նոր սիրավեպի մասին. «Նա ոգևորված չէ, որ Քայլին այլևս հասանելի չէ։ Բայց նրանք դեռ կենտրոնացած են երեխաներ դաստիարակելու և հնարավորինս լավագույն ծնողներ լինելու վրա»: