«Մի ափսոսա անցյալի համար»․ Գոհար Ավետիսյանի լողազգեստով ֆոտոշարքը

«Մի ափսոսա անցյալի համար, չէ՞ որ այն քեզ չի խղճացել»․ այսպես է մեկնաբանել ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր նոր լուսանկարները, որոնք հրապարակել է Ինստագրամ սոցիալական ցանցում։ Կադրերում Գոհարը ներկայացել է կապույտ-վարդագույն լողազգեստով։

Ավելի վաղ ևս Գոհարն իր էջում կիսվել էր վարդագույն լողազգեստով կադրերով, որոնց կից գրել էր․

«Երջանկությունն ավելի է վախեցնում, քան վիշտը: Ես ստացա այն, ինչ ուզում էի աշխարհում ամեն ինչից առավել, դա ինձ ցնծությամբ լցրեց և միևնույն ժամանակ գցեց կասկածի մեջ: Իսկ եթե կրկնեմ նույն սխալները… (Ֆրեդերիկ Բեգբեդեր)։

Նունիկի խորհրդով այսօր սկսեցի կարդալ «Սերն ապրում է 3 տարի» գիրքը… Եվ ինձ շատ հուզեցին այս խոսքերը …. երբևէ մտածե՞լ եք դրա մասին: Թե՞ չեք վախենում ինքներդ ձեզ թույլ տալ, որ երջանիկ լինեք:

Նշենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Գոհարը դիմել է կրծքերի փոքրացման պլաստիկ վիրահատության։