«Ծննդաբերությունից հետո 2 շաբաթ ամեն օր լացում էի». Արուսիկ Տիգրանյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Արուսիկ Տիգրանյանն ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել: Հետևորդները հետաքրքրվել են՝ արդյո՞ք նա ընկել է դեպրեսիայի մեջ և փոշմանում է, որ հիմա երեխա է ունեցել:

«Ծննդաբերությունից հետո 2 շաբաթ ամեն օր լացում էի, բայց հետո անցավ: Դեպրեսիա չեմ ունեցել և այդ 2 շաբաթը նորմա է համարվում: Ո՞նց կարող եմ փոշմանել, որ աշխարհի ամենանուրբ, պայծառ, լուսավոր մարդը որոշել է գալ, դառնալ իմ բալիկը: Անսահման շնորհակալ եմ, որ ունեմ իրեն»,- պատասխանել է Արուսիկ Տիգրանյանը:

Օգտատերերից մեկը նաև հետաքրքրվել է՝ քանի երեխա է ցանկանում ունենալ, ինչին Արուսիկ Տիգրանյանը պատասխանել է՝ 1: