Մոտը կնոջ հետ ժամանեց Երևան. երգչի համերգն այսօր է (տեսանյութ)

Մոտը կնոջ՝ Մարիա Մելնիկովայի հետ ժամանել է Հայաստան՝ այսօր սպասվող համերգի շրջանակում ելույթ ունենալու համար:

Երգչի համերգը կկայանա այսօր՝ Full moon fest-ի շրջանակում: Միջոցառմանը ելույթ կունենան նաև ռուսաստանաբնակ հայ երգիչ Սևակ Խանաղյանը, ով երեկ է ժամանել Երևան, D’Litte-ը և դիջեյներ:

Այսօր սպասվող համերգը բացօթյա ամենամեծ միջոցառումն է տարվա կտրվածքով, քանի որ ունեցել է տոմսերի աննախադեպ վաճառք:

Համերգի կազմակերպիչը The moon production-ն է, որը կազմակերպել էր նաև նախորդ տարվա ամենաքննարկված միջոցառումներից մեկը՝ Խչոյի երևանյան համերգը։