Մոտը երեկ համերգ ունեցավ Երևանում՝ Full moon fest-ի շրջանակում: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ռուսաստանաբնակ հայ երգիչ Սևակ Խանաղյանը, D’Litte-ը, Անահիտ Ադամյանը և դիջեյներ:
Հարկ է նշել, որ Մոտը պարի ընթացքում վնասվածք է ստացել և իջել բեմից: «Նրան տեղափոխեցին հիվանդանոց, պարզվեց, որ ուսի կոտրվածք է ստացել: Երգիչն ինքն էլ Սթորի է արել և ներողություն խնդրել այդպես անսպասելի բեմից իջնելու համար: Որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ ելույթի ժամանակ նման վնասվածք կստանա»,- նշեց համերգի կազմակերպիչը:
Վնասվածքից հետո Մոտը կիսատ է թողել համերգը: Սակայն երեկոն շարունակվել է դիջեյների բարձր երաժշտության ներքո: