Երևանում այս շաբաթ ընթանում է նորաձևության շաբաթը, որտեղ հայ դիզայներները ներկայացնում են իրենց հեղինակային հագուստների հավաքածուները:
Ցուցադրությանը մասնակցում են նաև հայ հայտնիները, որոնք հրավիրված են լինում տարբեր դիզայներների կողմից:
Ցուցադրություններից մեկին նաև ներկա էր Էրիկ Կարապետյանը կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ, որը հրապարակել է համատեղ լուսանկար՝ կից գրելով. «Ես և ընկերս»:
Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարվա օգոստոսին:
Հիշեցնենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։