«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել». Սիրուշոն` իրեն Դատախազություն հրավիրելու մասին

Օրեր առաջ հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Երգչուհի Սիրուշոն ևս հրավիրել է ՀՀ Դատախազություն:

Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ անդրադառնալով իրավիճակին. «5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ: Գործը, որ արել եմ միշտ շարունակում եմ անել, ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»:

Երգչուհին հրապարակել է լուսանկարներ Կողբում կայացած համերգից: 

Հիշեցնենք՝ երգչուհուն կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 

Մասնավորապես, Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: