«Ես կարող էի չծնվել, ինչպես որ հազարավոր այլ երեխաներ». Նազենի Հովհաննիսյանը նշում է 41-ամյակը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան 41-ամյակը: Նազենին լուսանկար է հրապարակել սոցցանցերի իր էջրերում, որին կից ծավալուն գրառում է արել:

«Հուլիս 18: Ես կարող էի չծնվել, ինչպես որ հազարավոր այլ երեխաներ՝ տարբեր ժամանակներում: Կարող էի չունենալ ընտանիք, ինչպես որ չունեն այսօր էլ շատ-շատերը: Կարող էի չունենալ սեր, ընկերություն և արժեքներ և կարող էի չունենալ Հայրենիք, ինչպես որ չունեն շատերն աշխարհում ու անգամ Հայաստանում, բայց ուզում եմ ասել շնորհակալություն երկնային դարձած, բայց հավերժ կողքիս՝ ծնողներիս, որոնց բերած լույս աշխարհում սեր եմ, տեսել եմ հայրենիք ու արժեքներ, շնորհակալությունս իմ կյանքն այսօր լցնող ու անփոխարինելի իմ՝ քույրերին և նրանց զավակներին, որոնք մեծապես իմն են: Իմ՝ անմնացորդ նվիրված ու տոն ՝ ընկերներիս: Իմ՝ Աննա Հեքեքյանին՝ ուղղակի, որ կա որպես սիրո մոլորակ, ու, որ ինձ անափ մի աշխարհ է տվել, իմ՝ կայացած-տանը-մնացած անհավանական, օրս, ցավս կամ ուրախություններս հետս տանող այն քիչ ընկերներ-ընտանիքիս, Սոֆիկոյիս, իմ այն բոլոր հայրենակիցներին, որոնք ունեն հայրենիք, որոնց հետ ու որոնցով ես սովորել եմ չհոգնել, պայքարել, ապրել, չկորցնել սթափությունն ու չտրվել հիասթափությանը, աղոթել Երկնայինին, բայց լինել հողին ամուր կպած, չչարանալ՝ նույնիսկ հալածվելով չարացածներից, ու սովորել ներել՝ անկախ ամեն ինչից ու դառնահամի խտանյութից, սեր:

Շնորհակալություն Հայաստանի հանուն ու համար ապրողներին ու մեծագույն երախտագիտյունս՝ չհանձնվես սեր ու կյանք՝ Արցախին: Ես կարող էի չծնվել,  բայց հուսով եմ, որ դեռ առիթ կլինի ապրելու:
Հ.Գ. Սեր, լավ է, երբ կաս, ու ինչ լավ է որ կաս, որքան անմիտ կլիներ աշխարհն առանց քեզ»: