«Մեկ տարի առաջ այս օրը ես արեցի ամուսնության առաջարկություն Անիին»․ Անդրեն արխիվային տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ՝ տեղեկացնելով, որ մեկ տարի առաջ է ամուսնության առաջարկություն արել սիրելիին՝ Անի Օհանյանին։ 

«Ուղիղ մեկ տարի առաջ, այս օրը՝ հուլիսի 26-ին 2022թ. Տաթևի վանքում` ամուսնության առաջարկություն արեցի Անիին և նա ինձ ասեց՝ այո, ճիշտ է տեսանյութը տեղադրեցինք ավելի ուշ հոկտեմբերի 31-ին 2022թ. երբ արդեն ամուսնացած էինք և ստացանք բազմահազար շնորհավորանքներ ու բարի մաղթանքներ, ինչի համար անչափ շնորհակալ ենք ձեզ»,- գրել է երգիչը։