Հուլիսի 27-ին տեղի ունեցավ Kwisty նորաձևության տան հավաքածուի ցուցադրությունը։ Այն կրում էր «New concept» խորագիրը՝ հիմքում ունենալով «Networking»-ի համագործակցության գաղափարը։
Kwisty նորաձևության տունը խորապես համոզված է՝ պետք է մշտապես նոր կապեր և գործընկերներ ձեռք բերել նորաձևության ոլորտում՝ հագուստ արտադրող այլ ընկերություններին մրցակցի փոխարեն դիտարկելով որպես ընկեր։
Հենց այս հավատամքով Kwisty նորաձևության տունը ներկայացրեց մի քանի հագուստների ցուցադրություն՝ կոկտեյլային հագուստներ Kwisty բրենդի, մանկական հագուստ՝ Lalunz բրենդի, սպորտային հագուստ՝ Kwisty բրենդի և ձմեռային վերարկուներ՝ Նատալյա Ռոտենբերգի թողարկած։
Ցուցադրությանը ներկա էին հանրային դեմքեր։ Երեկոյի երաժշտական մասն ապահովեցին երգիչներ Սոնան, Մաշա Մնջոյանը, The Boing Orchestra խումբը։ Երեկոն վարեցին ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, հաղորդավարուհի Նանե Արզումանյանը, հաղորդավարուհի Լյուսա Լյուբիմովան, շոումեն Արամ Խաչատուրյանը, բլոգեր Մաշա Գասպարյանը և «Արմքոմեդի» հաղորդման վարող Նարեկ Մարգարյանը։
Միջոցառումը ուներ բարեգործական շունչ, քանի որ դիզայներ Քրիստինե Գրիգորյանը տարիներ շարունակ աջակցում է Գավառի մանկատան երեխաներին։ Բեմում պրոֆեսիոնալ մոդելների հետ մեկտեղ քայլում էին նաև մանկատան սաները։
Kwisty նորաձևության տան դիզայներ Քրիստինե Գրիգորյանը խոստացավ կրկին մեզ զարմացնել իր ձեռագրով։