Քիմ Քարդաշյանը դարձել է Marc Jacobs-ի նոր գովազդային դեմքը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է հեղինակավոր Marc Jacobs նորաձևության տան նոր գովազդային դեմքը, գրում է Daily Mail-ը:

42-ամյա աստղն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ներկայանում է որպես Marc Jacobs-ի աշնանային գովազդային արշավի դեմք:

Marc Jacobs-ի նախորդ արշավներին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Վայնոնա Ռայդերը, Պամելա Անդերսոնը և Նիկի Մինաժը: