«Երբեմն դու ինձ նեղացնում ես, երեմն չես հասկանում». Լիլիթ Բասյանի շնորհավորանքը որդուն (տեսանյութ)

Այսօր սննդաբան Լիլիթ Բասյանի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդու՝ Ալեքսի տարեդարձն է, որի կապակցությամբ Լիլիթ Բասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.

«Ես հենց քեզ պատկերացրել եմ և առաջին րոպեներից շնչել եմ քեզ հետ: Ես քեզ շատ եմ սիրում, չնայած երբեմն դու ինձ նեղացնում ես, երեմն չես հասկանում, երբ ես «մաքրում եմ» քո ճանապարհն ու ուղղորդում: Մայրական սիրտն անսահման է և երբեմն կարող է զայրանալ, իսկ հետո գրկել: Մայրական սիրտը անսահման է սիրում և քեզնով է լցվում: Ալեքս, ես ամեն բան չէ, որ գիտեմ այս կյանքում, բայց ես ուզում եմ՝ երբ ընկնես, բարձրանաս, երբ տխրես, հիշես իմ ձայնը, երբ հուսահատվես, միշտ հիշիր, որ առանց դժվարության բարձրունքների չեն հասնում: Շնորհավոր լինի օրդ, իմ Ալեքս»:

Նշենք, որ այսօր իր տարեդարձն է նշում նաև երեխայի հայրը՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանը: