Պոնչի և Տոմայի հանգիստը Չեխիայում (լուսանկարներ)

Women’s Club-ի մասնակիցներ Պոնչը (Տարոն Իսպիրյան) և Տոմա Պետրասյանն այս շրջանում իրենց հանգիստն են անցկացնում Չեխիայում: Հանգստից լուսանկարներով կիսվել է Պոնչը:

«Սիրուն Պրահայում… Մենք էլ մի քիչ շրջագայենք… Ու մաղթենք բոլորին հաճելի ճանապարհորդություններ…
Հ.Գ. Պրահայում պատահական հանդիպեցի Տոմային: Չես հավատու՞մ: Չես հավատում, մի հավատա… Պահ»,- լուսանկարների շարքը մեկնաբանել է Պոնչը:

Ավելի ուշ դերասանը նոր լուսանկարներով ևս կիսվել է՝ կից գրելով. «Եթե կգաք Չեխիա ու կուզենաք հայտնվել հեքիաթում, անպայման եկեք Չեսկի Կրումլով: Հ.Գ. Պատահական աղջիկներ գալիս, ձեռքդ բռնում են»:

Նշենք, որ օրեր առաջ Թամարա Պետրոսյանը նշել է ծննդյան տարեդարձը: