Ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին համերգով հանդես կգա Երևանում:
Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:
«Ողջույն բոլորին: Ես հիմա մեքենայով գնում եմ քաղաքի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞ք` քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»,-տեսահոլովակում ասում է Անդրոն: