Լիլի Մորտոն ծննդյան առիթով նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նկարահանվել է նաև ամուսինը

Լիլի Մորտոն իր ծննդյան օրվա առիթով նոր՝ «Тарантино» անվանումով տեսահոլովակ է ներկայացրել: Ուշագրավ է, որ տեսահոլովակում նկարահանվել է Լիլիի ամուսինը: Բժիշկ ամուսինը հանուն կնոջ նաև երգել է նրա հետ:

Հավելենք, որ Լիլին արդեն տևական ժամանակ է, ինչ ռուսալեզու երգերով է հանդես գալիս: Երգչուհու խոսքով՝ տվյալ լեզվով երգելն իրեն այս շրջանում շատ հոգեհարազատ է: Հավելենք նաև, որ Լիլին համագործակցում է ՌԴ-ում բնակվող հայտնի մասնագետների հետ, որոնց վստահել է իր վերջին աշխատանքները: