Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները դարձել է Stella McCartney նորաձևության տան նոր գովազդային արշավի հերոսուհին։ Նա լուսանկարներում ներկայացել է կարմիր կոստյումով՝ ձիուն հեծնած։ Կադրերը հայտնվել են համացանցում։
Աստղը մի ձեռքով բռնել էր ձիու բաշից։
«Ես ձի վարում եմ 10 տարեկանից, ուստի մտածեցի, որ կդառնամ պրոֆեսիոնալ ձիավարուհի, իսկ հետո անասնաբույժ», – ավելի վաղ նա ասել է Harper’s Bazaar-ին:
Ֆոտոշարքի հեղինակը Գարլի Ուերն էր։ Նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի Camargue աղի հարթակներում, շրջապատված տարածաշրջանի հայտնի սպիտակ պոնիներով, որոնց վարժեցրել է հայտնի ձիաբույծ Ժան-Ֆրանսուա Պինյոնը:
Ջենները ձիերի հետ մի շարք դիրքերով է ներկայացել՝ ցուցադրելով բրիտանական հայտնի նորաձևության տան առանց մորթու նոր շարքը: Դրանց թվում են կոկորդիլոսի էֆեկտով նյութը, խաղողի և խնձորի թափոններից ստեղծված կաշին, ինչպես նաև սնկային միցելիումից պատրաստված աքսեսուարներ։