Ռուսաստանաբնակ հայազգի կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ինստագրամյան իր էջում հրապարակել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ կից գրելով.
«Ես հաճախ եմ երազիս տեսնում տատիկիս՝ հիշելով պատմությունները, թե ինչպես է ինքը՝ 12 տարեկանում իր 1 տարեկան եղբոր հետ փախել տնից՝ փախչելով ջարդերից: Այն, ինչ այսօր կատարվում է նրա հայրենիքում, սարսափ է: Եվ ուժ չկա, խոսքեր չկան և ուզում եմ ասել՝ Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում: Ժամանակը եկել է: Աստված, օգնիր»,- գրել է Սաթի Սպիվակովան: