Երեկ լրագրող, հաղորդավարուհի և դերասանուհի Արուս Տիգրանյանը տոնել է 28-ամյակը: Օրվա առթիվ հաղորդավարուհին արխիվային լուսանկարներ է հրապարակել իր էջում, որոնց կից գրել է.
«Էսօր դառնում եմ 28 տարեկան: Այո, այո, կարող եք շնորհավորել, ուզում եմ ասել անսահման մեծ շնորհակալություն էս նկարների սիրուն, համով, ուժեղ, համարձակ ու կյանք բալիկին, որ մեր համատեղ ջանքերով էսօր սենց սիրուն ու հավես կյանք ունենք»:
Ավելի ուշ Արուսն ընկերների և մտերիմների հետ խնջույք է կազմակերպել, որից տեսանյութերով կիսվել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում: