Հիանալի նորություն Քիմի և սպորտի սիրահարների համար: Քիմ Քարդաշյանը Skims-ում ներկայացնում է տղամարդկանց հավաքածու և այն շատ թեժ է ստացվել։
Skims ապրանքանիշի սոցիալական ցանցերում հրապարակվել են առաջին կադրերը։ Բրենդի համար նկարահանվել են ֆուտբոլիստներ Նեյմարը և Նիկ Բոսան, ինչպես նաև բասկետբոլիստ Շեյ Գիլգեուս-Ալեքսանդրը։ Մարզիկները լուսանկարվել են իրենց խաղային «գործիքներով»՝ ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներով։
Նշենք, որ ավելի վաղ Քարդի Բին և 67-ամյա Քիմ Քեթրալը ևս նկարահանվել են Քիմի ապրանքանիշի համար։