Հաղորդավար Արման Մարգարյանն օրեր առաջ մորեղբոր դստեր՝ Էվելինա Շահիրյանի հարսանիքին ներկայացել էր անծանոթ կնոջ ուղեկցությամբ: BRAVO.am-ի հետ զրույցում նա հաստատել է, որ սիրելի ունի:
«Միասին ենք արդեն տևական ժամանակ։ Ծանոթացել ենք Երևանում միջոցառման ժամանակ, որտեղ աշխատում էինք երկուսով։ Սկզբում ընկերներ էինք, հետո մեր ընկերությունը վերածվեց ավելի լուրջ բանի»,- պատմել է Արմանը։
Արմանը խոստովանել է, որ հարսանիքը միասին ներկայանալու առաջին առիթը չի եղել, պարզապես այս անգամ լուսանկարը հանրայնացվել է:
Հաղորդավարի ընտրյալը՝ Յուլիա Կուտեպովան, երաժիշտ է՝ դիջեյ։ Նաև երաժշտություն է գրում և գործիքավորում։ Նա Ռուսաստանից է, բայց արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է բնակվում:
Աղբյուր՝ BRAVO.am