Սոնա Ռուբենյանը հրապարակել է մոր և դստեր հետ լուսանկար՝ շնորհավորելով մայրիկին

Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրիկը երեկ տոնել է տարեդարձը, ինչի կապակցությամբ երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է համատեղ լուսանկարներ մոր և դստեր՝ Մարիի հետ՝ կից գրելով.

«Ծնունդդ շնորհավոր գեղեցկուհիս: Մարիիս, Սամիս, Ռոբիս ու Մարկիս տատիկ: Քո աղոթքն է մեզ միշտ պահապան»:

Նշենք, որ Սոնան ամուսնացել է 2021 թվականի նոյեմբերին: Զույգը մեկ դուստր ունի՝ Մարին, որը լույս աշխարհ է եկել 2022 թվականին: