Կանացի ներքնազգեստ արտադրող ամենաճանաչված ընկերության՝ Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելը` Ռուբինա Խանզադյանը, Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է իր հարսանյաց և ամուսնական խնջույքից լուսանկարներով։ Գրում է Panorama.am-ը:
Ռուբինային լրատվամիջոցներում անվանում են Նյու Յորքի հայ արքայադուստր, իսկ նրա ընտրյալը հրեա Գաբրիել Ռոսենն է։ Լուսանկարներում երևում են նաև աղջկա հայրն ու եղբայրը։
Ամերիկացի թոփ-մոդելը արարողությունից արված լուսանկարն ուղեկցել է երախտագիտության խոսքերով՝ ուղղված հարսանյաց զգեստի դիզայներներին, որը նա անվանել է «իր երազանքների զգեստը», տոնակատարության կազմակերպիչներն ու լուսանկարիչները։
2016 թվականին Ռուբինան առաջարկ է ստացել գովազդել Victoria’s Secret-ի ներքնազգեստը։ Աղջիկը համաձայնել է համագործակցել և դարձել այս աշխարհահռչակ ապրանքանիշի առաջին հայ մոդելը։
Աղբյուր` Panorama.am