Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ընտանեկան հանգիստը Շրի Լանկայում (լուսանկարներ)

Դերասան-ամուսիններ Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանն իրենց դստեր հետ հրապարակել են լուսանկարներ՝ հայտնելով, որ մեկնել են հանգստի Շրի Լանկա, որը դարձել է հարազատ վայր իրենց համար:

«Շրի Լանկան մեզ համար դարձել է հարազատ վայր: Առաջին անգամ մենք այստեղ էինք մեր մեղրամսին, երկրորդ անգամ ես հղի էի Կարինայով, իսկ այս անգամ արդեն եկել ենք Կարինայի հետ միասին»,- գրել է Աննա Դովլաթյանը: 

Նշենք, որ Դավիթն ու Աննան ամուսնացել են 2018 թվականին: