Քանյե Ուեսթը և Բիանկա Ցենսորին ներկա են եղել դիզայներ Ամինա Մուադդիի բուտիկի բացմանը Դուբայում։ Սա զույգի երկրորդ համատեղ հայտնվելն է այն խոսակցություններից հետո, որ նրանք ընդմիջում են վերցրել հարաբերություններում։
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ Բիանկան ու Քանյեն լուսանկարվել են խնջույքին ներկա հյուրերի կողմից և նրանց մասնակցությամբ տեսանյութը հրապարակել Instagram-ում։ Կադրերում զույգը կեցվածք է ընդունում դիզայներ Ամինա Մուադիի հետ։
Բիանկան կրում էր շատ կարճ, կիպ զգեստ և մորթե գլխարկ։ Որպես աքսեսուար՝ ռեփերի կինը ձեռքին խոյի տեսք ունեցող փափուկ խաղալիք է բռնում։ Քանյեն միջոցառմանը ներկայացել է երկար կաշվե վերարկուով։



