Վերջերս հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան պարծեցել էր և նույնիսկ լուսանկար էր հրապարակել Ժան-Կլոդ Վան Դամի հետ։ Եվ հիմա նա կրկին խոստովանություն է արել:
«Մի անգամ Ռոնալդուն նույնպես նայել է իմ Stories-ը: Փոքր բան է, բայց հաճելի»,- կիսվել է հաղորդավարուհին։
Ըստ երևույթին, Վիկտորյայի էջ այցելությունները սովորական երևույթ են հայտնի աստղերի համար: Իսկ ինչո՞ւ՝ ոչ. գեղեցիկ է, նոր «աղվեսի աչքերով» և անկրկնելի խարիզմայով։
Հիշեցնենք, որ Վիկտորյա Բոնյան նախկինում հերքել էր իր արտաքինի վիրահատական միջամտությունների մասին խոսակցությունները։ Բոնյան վիրահատության ողջ հմայքին ծանոթացել է ամռան վերջին, երբ մեկնել է ԱՄՆ՝ տեսնելու վիրաբույժ Չիա Չի Կաոյին: Վիրաբույժը «աղվեսի աչքեր» է ստեղծել նախ Բելլա Հադիդի համար, իսկ հետո՝ Վիկտորյա Բոնյայի։

