2022 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի համար գրված Ռոզա Լինի «Snap» երգը թեև չհաղթեց, սակայն գերեց բազմաթիվ մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում:
23-ամյա երգչուհին երգի հետ կապված նոր հրապարակում է կատարել, որում հետաքրքիր խոստովանություն է արել: Գրում է BRAVO.am-ը:
«Այս երգն ինձ տարավ այնպիսի տեղեր, որոնց մասին երազել էի: Այն տարավ ինձ նրա մոտ, ում սիրում էի, և ուղղորդեց դեպի այն մարդիկ, որոնց սիրահարվեցի: 5 տարվա ընթացքում այնքան խելահեղ զուգադիպություններ եղան: Հաճախ եմ մտածում, թե ինչն էր այդքան առանձնահատուկ: Ու միայն վերջերս հասկացա, որ այն, ինչ զգացել եմ «Snap»-ը գրելիս, շատ ավելի ուժեղ էր, քան մինչ այդ ու հետո ունեցած ցանկացած ապրում: «Snap»-ի ստեղծման պատմությունն ավելի խորն է, քան հենց երգը: Մի օր կպատմեմ այդ մասին, ու դա կլինի իմ շնորհակալությունը բոլորին, ովքեր լսել են, զգացել ու սիրել այն»,- ասել է երգչուհին: